Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ»-ում Ֆինլանդիան կներկայացնեն Դաունի համախտանիշով եւ աուտիզմով պանկերը

«Եվրատեսիլ»-ում Ֆինլանդիան կներկայացնեն Դաունի համախտանիշով եւ աուտիզմով պանկերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլի» առաջիկա մրցույթում Ֆինլանդիան կներկայացնի պանկ-խումբ, որի մասնակիցների մոտ ախտորոշված են Դաունի համախտանիշ եւ աուտիզմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

PKN (լրիվ անվանումն Է՝ Pertti Kurikan Nimipaivat) քառյակը  որպես «Եվրատեսիլ»-ի ազգային մասնակից Է ընտրվել ֆինն հեռուստադիտողների կողմից:    

Մրցույթում խումբը կկատարի Aina Mun Pitaa երգը («Ես միշտ ստիպված եմ լինում») երգը: Դրանում խոսքը վերաբերում Է «ճիշտ» մարդու չափավոր կյանքի անբավարարվածությանը, որն աշխատանքի Է գնում, իրեն կարգի բերում, ճիշտ սնվում եւ քնում, բայց  չի կարող զվարճանալ եւ տեսնվել ընկերների հետ:   

«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ քվեարկեն մեր օգտին, որովհետեւ մեզ խղճում են: Մենք այնքան Էլ չենք տարբերվում մյուս բոլորից. պարզապես նորմալ տղաներ ենք՝ մտավոր հետամնացությամբ»,- The Guardian-ին ասել Է բասիստ Սամի Հելլեն:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, խումբը կազմվել Է բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ եւ հայտնվել 2012 թվականի The Punk Syndrome («Պանկի համախտանիշ») վավերագրական ֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]