Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ« 28 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի   զոհերի հիշատակը: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ: «Նույնիսկ, Խորհրդային միության պատմությունը, երբ պրոպագանդվում էր խորհրդային հանրապետությունների բարեկամությունը, չկարողացավ ազերներին դաստիարակչական ուղղություն տալ: Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցեղը չի կարող ազգ դառնալ: Մեզանից շատերը չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է այդ տարիներին այսպիսի ցեղասպանության սկիզբ դնել»,-նշեց Ռուբեն Սանոյանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառումն անցկացվեց  հիշատակի խաչքարի մոտ, որի հեղինակը գյումերցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն է: Բոլոր մասնակիցները նախ ծաղիկ դրեցին Սումգայիթի զոհերի խաչքարին, ապա մեկ րոպե  լռությամբ հարգեցին ադրբեջանական իշխանությունների բռնությանը  զոհ գնացած խաղաղ հայ բնակչության հիշատակը: Եղեռնագործությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից շատերը  1988 թվականին  պատսպարվեցին Գյումրիում, իսկ ամիսներ անց՝ դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկրաշարժը եւ նրանք կիսեցին  գյումրեցիների ճակատագիրը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]