Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Genealogy» խմբի Ամերիկա աշխարհամասի մասնակցի անունն էլ է հայտնի

«Genealogy» խմբի Ամերիկա աշխարհամասի մասնակցի անունն էլ է հայտնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:

«Հուզված եմ, պատիվ եմ համարում, որ մասնակցելու եմ այս տարվա «Եվրատեսիլ»-ին` ներկայացնելով Հայաստանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Թամար Կապրելյանը: 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:
Անկեղծ ու մեղեդային Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:
Ծնված լինելով ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայկական ընտանիքում՝ Թամար Մարդիրոսյանն իր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու հիշատակին նախընտրել է մոր ազգանունը՝ Կապրելյան. այդ ժամանակ նա դեռեւս չէր սկսել իր երաժշտական կարիերան: Թամարը հպարտանում է իր հայկական ժառանգությամբ և սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Նրանք կտորեղենի եկամտաբեր արտադրամաս են ունեցել Միջին Արևելքում: Թամարի հորական պապը՝ Ջորջ Մարդիրոսյանը, իր կյանքը կապել է ազգությամբ հրեա Վիկտորյա Էվինի հետ եւ Մանչեստրում հայկական հյուրանոց-ռեստորան հիմնել:
Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին, նա նաև նախկինում տարված է եղել Disney-ի դասական ֆիլմերով: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել՝ լսողության շնորհիվ, առանց նախնական երաժշտական պարապմունքների: Դա Թամարին հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրելու իր հորինած երաժշտություններն ու երգերը:
2008 թվականի մարտին նա հաղթել է One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթը: Որպես մրցանակ՝ Ryan Tedder-ը Interscope Records-ի ուշադրությանն է արժանացրել Թամարին և կարճ ժամանակ անց Interscope Records-ը ձայնագրել է նրան: Wax Ltd-ի հետ համատեղ մշակվել է նրա "New Day" երգն ու դարձել իր ձայներիզի առաջին սինգլը:
“New Day” երգը MTV-ն համակցել է “The Hills” սերիալի հինգերորդ սեզոնի ավարտին և Abcfamily-ի “Huge”-ի հոլովակում:
Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010 թվականի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր թե անմեղ» (Sinner or a Saint): Նա ձայներիզը նկարագրում է որպես «հասունության ընթացք` լի նոր գաղափարներով, հուսադրող և ազնիվ երգերով»: Ալբոմը համընկնում է նրա կյանքի այս ժամանակահատվածին, մարդկանց հետ ունեցած իր հարաբերություններին և իր ցանկությանը՝ ստեղծելու ալբոմ, որը համապատասխանում է իր անձին և արտիստական կերպարին:
2010 թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների` կատարելով "Like a G6" երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Թամարի նոր ալբոմը կթողարկվի 2015 թվականի գարնանը:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]