Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանի ընկերուհին երջանիկ է նշանադրության մատանի կրելու համար

Լևոն Արոնյանի ընկերուհին երջանիկ է նշանադրության մատանի կրելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին` Արիաննե Կաոիլը, երջանիկ է նշանադրության մատանի կրելու համար. նա կամաց-կամաց սովորում է նոր կարգավիճակին: Այս մասին Արիաննե Կաոիլը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` հրապարակելով այն լուսանկարը, որով նաև Արոնյանն էր իր երկրպագուներին տեղեկացրել նշանադրության մասին: «Ես հիմա պետք է սովորեմ կրել այն: Դա ինձ կհաջողվի: Սերը երբեք չի ձախողվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Կաոիլը:

Լևոն Արոնյանը, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղադրելով երկուսի լուսանկարը, գրել էր. «Այս պահից սկսած` թող լինի ուրախության տարի: Ես հարցնում եմ, ո՞վ է կենդանի` նրանք, ովքեր ծնվել են սիրուց»:

Արիաննե Կաոիլին ծնվել է 1986-ի դեկտեմբերի 22-ին, Մանիլայում: Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ունի ՖԻԴԵ-ի  կանանց միջազգային վարպետի կոչում: 2006-ից նա Հայաստանի շախմատային թիմի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին է։ Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացել է Արոնյանի ավստրալացի ընկերը, ով Արիաննեի առաջին ուսուցիչն է եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]