1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի Սենատը Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել

Իտալիայի Սենատը Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը 
քրեականացնող օրինագիծ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սենատը փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ եւ 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Il Sole 24 Ore-ը եւ Սենատի պաշտոնական կայքը: Օրինագծի` բոլոր ատյաններում ընդունման դեպքում երեք տարվա ազատազրկում է սպառնում անձանց, ովքեր «մասամբ կամ ամբողջությամբ կժխտեն Հոլոքոստը, կհրահրեն կամ կկատարեն ռասայական խտրականության վրա հիմնված արարքներ»: Օրինագիծը դեռ պետք է հանավության արժանանա Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատորները քվեարկության ժամանակ հստակ ընդգծել են` օրինագծի ընդունումը չի խաթարում խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:

Օրինագծի ջատագով Ջուզեպե Լումիան, ով արդարադատության հանձնաժողովի անդամ է, նշել է, որ օրինագծի ընդունումը բեկումնային է Իտալիայի համար: «Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը կպատժվի ինչպես շատ երկրներում»,- ասել է Լումիան:

Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոպական այն երկրների թվում են, որոնք քրեականացրել են Հոլոքոստի ժխտումը: Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որը պատիժ կսահմանի նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:

Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]