Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ՀՀ-ում կարձանագրվի զբոսաշրջության ոլորտի 10 տոկոսից ավելի աճ

Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ՀՀ-ում կարձանագրվի զբոսաշրջության ոլորտի 
10 տոկոսից ավելի աճ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում կարձանագրվի նախատեսված 10 տոկոսից ավելի աճ:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:

«Զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, նրանց տեսականու ավելացմանը: Պրակտիկան ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն այս կամ այն տեսակի խթանումը շատ արագ և դինամիկ պրոցես է, և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել կարևոր է, քանի որ  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Համեմատության համար ճշմարիտյանը նշեց, որ հարևան Վրաստանում աճը եղել է 7 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոն 200 հազարը, միջազգային այցելությունների մասով նույնպես աճ է գրանցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]