Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գառնի» տաճարի պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացու դեմ հայց է ներկայացվել

«Գառնի» տաճարի պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացու դեմ հայց է 
ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` «Գառնի» տաճարի նկատմամբ կատարված հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին:

ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված ակտով պատճառված վնասի չափը կազմել է 839 հազար 390 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է նաև նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության համապատասխան եզրակացությամբ, քրգործով ձեռք բերված այլ ապացույցներով: Նախաքննական մարմնի կողմից, քրգործով ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող:
ՊՈԱԿ-ի և «Մ.Լամբարյան» ՍՊ ընկերության միջև կնքված աշխատանքների կատարման թիվ 1 պայմանագրի համաձայն, հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել է դեպքին հաջորդող օրերին (սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը): ՊՈԱԿ-ը իր միջոցների հաշվին 839 հազար 390 ՀՀ դրամ է վճարել նշված ընկերությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]