Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եղեռնը՝ հայ կերպարվեստում» դասախոսության ընթացքում ներկայացվեցին անհայտ գործեր

«Եղեռնը՝ հայ կերպարվեստում» դասախոսության ընթացքում ներկայացվեցին  
անհայտ գործեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականի սարսափելի ողբերգության նման դեպքի ականատես չի եղել երկրագնդի և ոչ մի ժողովուրդ, և նմանատիպ ողբերգությունից հետո հայ ժողովուրդն ու հայկական պետությունը պետք է ամենուր լավագույնը լինեն: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Եղեռնը՝ հայ կերպարվեստում» խորագրով դասախոսության ավարտին նշեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Արվեստաբանն իր դասախոսության ընթացքում տեսաէկրանի միջոցով ներկայացրեց Հայոց ցեղասպանության թեմատիկային առնչվող հայ նկարիչների 55 նկարներ, պատմեց նկարների ստեղծման պատմությունը, խոսեց հեղինակների մասին:

Շահեն Խաչատրյանը փաստեց, որ բոլոր հինգ տասնյակից ավելի աշխատանքները միանգամից գտնելը շատ դժվար է եղել:

«Շատ աշխատանքներ առաջին անգամ են ներկայացվում հանրության դատին: Կարողացել եմ տարբեր տեղերից նկարիչների գործեր գտնել՝ Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շահեն Խաչատրյանը:

Արվեստաբանի խոսքով՝  մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք պետք է այնպես անենք, որ ցավալի փաստը հաստատվի բոլոր ժողովուրդների կողմից: Նա ընդգծեց, որ օտար նկարիչները նույնպես պատկերել են հայերի կոտորածները և սպանությունները, և այդ նկարներն էլ են տեղ գտել իր գրքերում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]