Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արեւելյան Անատոլիա» եզրույթ գոյություն չունի. թուրքագետ

 «Արեւելյան Անատոլիա» եզրույթ գոյություն չունի. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի գնահատմամբ` հայկական կողմը պետք է խիստ ակտիվ լինի համացանցում եւ կարողանա արժանի պատասխան տալ թուրքագիտական շրջանակների կեղծ քարոզչություններին: Նրա փոխանցմամբ, թուրք բլոգերները շատ մեծ աշխատանք են կատարում համացանցում հայկական տեղանուների խեղաթյուրման եւ հայկական բառերը թուրքական ծագմամբ ներկայացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համացանցում ստեղծվել են մի քանի բլոգներ, էջեր, որտեղ բուռն կերպով քննարկվում են հայկական բառերը, կեղծվում հայոց պատմությունը: 

«Թուրքագիտական շրջանակները ոչ միայն շարունակում են կեղծարարական քարոզչությունը, այլեւ հերքում այն ամենը, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ: Համացանցում էջեր են բացվում, կեղծվում տեղանուններ, հայկական բառերը ներկայացվում որպես թուրքական: Մասնավորապես, էջեր են բացվում համշենահայերի անունից, որոնք ողողված են հակահայ քարոզչությամբ»,- ասում է Լուսինե Սահակյանը` հավելելով, որ պատրաստ է աջակցել հայ բլոգերներին, տեղեկատվության անվտանգության մասնագետներին, տրամադրել տեղեկատվություն` իրականությունը ներկայացնելու համար:

Բացի այդ, Սահակյանը նաեւ շեշտում է, որ պետք է Արեւմուտքի երկրներին, լրատվամիջոցներին դիմել, որպեսզի նրանք դադարեն կիրառել «Արեւելյան Անատոլիա» եզրույթը:

«Արեւելյան Անատոլիա տեղանք գոյություն չունի, դա արհեստածին բառ է, անհեթեթություն եւ թարգմանաբար էլ նշանակում է արեւելքի արեւելք: Այս առնչությամբ մենք անելիք ունենք, որպեսզի ոչ միայն ներկայացվի իրական պատմությունը, այլեւ չխեղաթյուրվեն իրական տեղանունները»,- ասաց Լուսինե Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]