Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մատրիցա» ֆիլմի ստեղծողների նոր կինոնկարը հայկական կինոթատրոններում է

«Մատրիցա» ֆիլմի ստեղծողների նոր կինոնկարը հայկական կինոթատրոններում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատրիցա» ֆիլմի ստեղծողներ Վաչովսկի եղբայրների նոր՝ «Յուպիտերի վերելքը» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Փետրվարի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆանտաստիկ ժանրի ³Û¹ մարտաֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս Միլա Կունիսը և Չենինգ Թեյթումը: Վաչովսկի եղբայրների ֆիլմը պետք է ներկայացվեր դեռևս 2014 թվականին, սակայն պրեմիերան տեղափոխվեց: Հայաստանում և Ռուսաստանում ֆիլմը հնարավոր է դիտել փետրվարի 5-ից:

Ըստ սցենարի` մոտ 100 հազար տարի առաջ Երկիր մոլորակը բնակեցրել էր աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկը: Այդ ընկերությունը ղեկավարում են երեք ժառանգներ, որոնցից մեկը՝ Բալեմը, Երկրի տերն է: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Յուպիտերը, հասարակ հավաքարար է, սակայն կատարյալ ԴՆԹ կոդի կրող է, և այդ ժամանակվա աշխարհի բոլոր օրենքներով Երկիր մոլորակը պետք պատկանի իրեն: Յուպիտերը պետք է մահանա, որպեսզի Երկիրը մնա Բալեմի իշխանության ներքո: Սակայն աղջկան օգնության է գալիս նախկին զինվորական Քեյնը:

Ֆիլմում հանդես են գալիս նաև դերասաններ Շոն Բինը, Էդի Ռեդմեյնը, Դուգլաս Բուտը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]