Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության ողջ դաժանությունը կրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը` նոր ֆիլմում

Հայոց ցեղասպանության ողջ դաժանությունը կրած Ավրորա Մարդիգանյանի 
պատմությունը` նոր ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքն իր մաշկի վրա զգացած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերի հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարի մասին նկարահանվում է փաստավավերագրական ֆիլմ: Նոր ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտից, փետրվարի 5-ին ներկայացվել է նկարահանվող ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը. ֆիլմը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Արշալույսը Մարտիկյանների բազմադամ ընտանիքի երրորդ զավակն էր: Անհոգ մանկություն, անխռով ընտանեկան կյանք, ջութակահար դառնալու մանկական երազանք…

Գործի դրվեց հայերի բնաջնջման հրեշավոր նախագիծը: 1915 թվական, հունիս… Արշալույսը 14 տարեկան էր: Բռնագաղթ, կոտորածներ, բռնի թրքացում…Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվեցին գաղթի ճանապարհից: Արշալույսին հաջողվեց փախչել հարեմից: Երկու տարվա ընթացքում նա անցավ շուրջ 600 կմ, 85 ցենտով վաճառվեց Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում, անցավ սարսափներով լի երկար ճանապահ և…Նա հայտնվեց ԱՄՆ-ում, որտեղ հրատարակվեց նրա հուշագրությունը` «Հոշոտված Հայաստան», ինչի հիման վրա էլ նկարահանվեց Հայոց ցեղապսանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերում հենց նա էր` Արշալույս Մարտիկյանը` Ավրորա Մարդիգանյանը: Ֆիլմը բացառիկ հաջողություն գրանցեց, 30 միլիոն ԱՄՆ դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսապահովմանը:

Ավրորան դարձավ հանրաճանաչ, սակայն նա աստղ դառնալուն պատրաստ չէր: Արշալույս-Ավրորայի պատմությունն ու ֆիլմը փակի տակ դրվեցին ու մոռացվեցին, մոռացվեց նաև Ավրորան: Նա մահացավ մենության մեջ` մերժված բոլորի կողմից:

Բայց նա պիտի հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am