Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը եռօրյա համատեղ վարժանքներ են սկսել Ճապոնական ծովում, որոնք նպատակ ունեն ապահովել երկու երկրների զինծառայողների փոխգործակցությունը եւ ստուգել նրանց մարտունակությունը: Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ վարժանքներին մասնակցում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լոս Անջելես» տիպի USS Olympia (SSN-717) ատոմային սուզանավը, որը հանդերձված Է մեծ հեռահարության BGM-109 Tomahawk հրթիռներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծովային զորավարժությունների հետ միաժամանակ Հարավային Կորեայում փետրվարի 2-ից ընթանում են ազգային ռազմաօդային ուժերի Soaring Eagle երկշաբաթյա վարժանքները, որոնք կոչված են զարգացնելու զինծառայողների ռազմավարական եւ մարտական հմտությունները:

«Ռյոնհապ» գործակալության տվյալներով՝ վարժանքներում գործի են դրվել ինը տարբեր տեսակների շուրջ 40 մարտական ինքնաթիռներ, որոնք հանդերձված են սպառազինության նորագույն համակարգով, ներառյալ F-15K, KF-16 կործանիչներ եւ երկտեղանոց գերձայնային FA-50S ուսումնամարտական ռեակտիվ ինքնաթիռը: Վարժանքներին մասնակցում են շուրջ 320 զինծառայողներ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այս տարվա հունվարին ԿԺԴՀ-ն առաջարկել Է ԱՄՆ-ին՝ հրաժարվել Կորեական թերակղզում եւ դրա շուրջը զորավարժություններ անցկացնելուց՝ փոխարենը պատրաստակամություն հայտնելով «ժամանակավորապես հրաժարվել» միջուկային փորձարկումներից: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ԿԺԴՀ-ի արած առաջարկը գնահատել Է «թաքնված սպառնալիք» եւ կոչ Է արել Փենյանին՝ «անհապաղ վերջ տալ սպառնալիքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի միջուկազերծման ուղղությամբ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]