Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Չեխիայում Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել

Չեխիայում Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք նեկայացուցիչների հետ փետրվարի 3-ին ներկա է գտնվել Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր, որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Կապիտոլա» գրատանն անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և իր լուսանկարների միջոցով չեխ հանդիսատեսին է ներկայացնում Արցախի ժողովրդի կյանքը: Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել. բազմաթիվ տեղաբնակներ և քաղաքի հյուրեր այցելել և հետաքրքրությամբ ծանոթացել են ներկայացված նյութերին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ