Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմում կայացել է Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի ժողովը

Հռոմում կայացել է Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ 
հանձնախմբի ժողովը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում (Իտալիա) հունվարի 24-31-ը տեղի է ունեցել Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական` 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերել է Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցել են ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու եւ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ժողովին մասնակցել են Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը:

Հանձնախմբի անդամները հունվարի 25-ին մասնակցել են նաև Հռոմի Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած «Քրիստոնյաների միության» աղոթքին` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ: Հունվարի 30-ին Աստվածաբանական միջազգային հանձնախմբի անդամները հյուրընկալվել են Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից: Քննարկումների արդյունքում ամբողջացել  ու վերջնական տեսքի է բերվել Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի կողմի հրապարակվող երկրորդ փաստաթուղթը` «Հաղորդության կիրառումն ու նշանակությունը Վաղ Եկեղեցու կյանքում եւ դրա գործառույթը եկեղեցական հաղորդության այժմեական ուսումնասիրության համար» խորագրով: 

Ղպտի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հրավերով հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կահիրեում (Եգիպտոս) 2016թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]