Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության չճանաչումը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների. Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներ

Հայոց ցեղասպանության չճանաչումը հանգեցրեց Հոլոքոստին և նոր 
ցեղասպանությունների. Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասուն տարի առաջ,  հունվարի 27-ին ազատագրվեց գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ամենամեծ ճամբարներից մեկը Աուշվից-Բիրկենաուն: Այդ օրը նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր, որի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում հրեական համայնքի հետ  միասին հանդիսավոր արարողությամբ հարգանքի տուրք մատուծեցին զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ծաղկեպսակ դրեցին Հոլոքոստի նվիրված հուշարձանին: Իսկ Հայաստանի ազգային գրադարանում Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վավերագրական դրվագները պատկերող պաստառներ, գրքեր, հրատարակություններ, տեղակատուներ ցուցադրվեցին:

«Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակինˋ միջազգային այս օրը մեզ հնարավորություն է տալիս վերահաստատել միջազգային հանրության հանձնառությունըˋ քայլեր ձեռնարկելու հակասեմականության, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ և թույլ չտալու, որ ապագայում նման բռնություններ տեղի ունենան»,- նշեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն:

Համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներըˋ«Մենորա» կենտրոնի նախագահ Վիլի Վայները, Հայաստանի հրեաների գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը և Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Վերջին շրջանում մենք ականատեսը եղանք նացիզմի, հակասեմականության վերածննդին, ահաբեկչության և բռնությունների տարածմանը, որի ցավալի օրինակն է մի շարք պետությունների կողմից չդատապարտված և չճանաչված, անցած դարի սկզբում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, որը հետագայում հանգեցրեց Հոլոքոստի և նոր ցեղասպանությունների իրականացմանը:  Ի նկատի ունենալով համանանման ճակատագիր ունեցող երկու ժողովուրդների պատմական ժառանգությունըˋ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի պատմության այս հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անթույլատրելի լռությունը և անտարբերությունը մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, ինչպես նաև ցանկացած ցեղասպանական ակտի նպատակուղղված հերքումը հող է նախապատրաստում աշխարհում կրոնական և ազգային հողի վրա նոր բռնությունների համար: Միջազգային հանրությունը բացարձակ համերաշխություն պետք է հայտնի բոլոր ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Երկակի ստանդարտների քաղաքականությունը և համերաշխության բացակայությունն այսօր հանգեցնում են նրան, որ մենք մշտապես բռնությունների նոր ալիքների, այլատյացության և ահնադուրժողականության դրսևորումների ականատեսն ենք դառնում»,- հայտարարությունն ընթերցեց Ռիմա Վարժապետյանը:

Այս տարվա հիշատակի օրվա թեման էր «Հոլոքոստը վերապրած մարդկանց ազատությունը, կյանքը և ժառանգությունը»: Այդ նպատակով ցուցադրվեցին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի պատրաստած ֆիլմերըˋ հիմնված վերապրածների և վետերանների վկայությունների վրա:

Հրեաների ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը Երևանում: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]