1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջնորդ երկրների դիրքորոշմանը. Նալբանդյան

ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջնորդ երկրների 
դիրքորոշմանը. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչպես որ համահունչ է Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշմանը: Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, ըստ որի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իբր  հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ղարաբաղյան հարցում որոշ դեպքերում անում են նույն բանը: «Ադրբեջանցիները, սովորաբար, ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իսկ մենք բազմիցս հայտարարել ենք, այո, մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչպես որ համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղում են տարբեր երկրների հայտարարությունները: «Գիտեք, մի փոքր աղավաղելով անգամ՝ գլխի վրա են շրջում բոլոր ասածները: Չեմ հիշում մի հանդիպում եռանախագահների  կամ արտաքին գործերի նախարարների հետ, որ ադրբեջանական լրատվամիջոցները չաղավաղեն և գլխիվայր շուռ չտան հանդիպումների և բանակցությունների էությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի քարոզչությանը և գործողություններին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ նրանք ունեն յուրահատուկ ոճ և տրամաբանություն, որը միայն իրենց համար է հասկանալի: «Ամեն դեպքում շատ քչերին կարող է հասկանալի լինել նրանց գործողությունները: Ես հիշում եմ, որ երբ տխրահռչակ մարդասպան Սաֆարովը հերոսացվել էր Ադրբեջանի նախագահի կայքում հայտնվեց շնորհավորական և ողջույնի ուղերձ Բաքվի առաջին հոգեբուժարանից: Այսինքն, հասկանում եք, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի քարոզչական ապարատը: Թողնենք, իրենց իրենք միայն կարող են հասկանալ»,- եզրափակեց ՀՀ արտաքին գործերի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]