Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Արմեն Երիցյանն ու Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում են

Արմեն Երիցյանն ու Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ուժգնացման առնչությամբ մեկնել է Տավուշի մարզ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՏԿԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ նախարարը կլինի մարզի Չինարի եւ Մովսես գյուղերում, որտեղ գրեթե ամեն օր կրակոցներ են: Միաժամանակ, ըստ Գրիգորյանի, այցով Տավուշի մարզում է նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: Շատացել են հրադադարի խախտման դեպքերը: Հունվարի 23-ի առավոտյան եւս դիվերսիոն փորձի հետմղման ժամանակ զոհվել է երկու զինծառայող, կան վիրավորներ:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ