1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սորոսի հիմնադրամը կոչ է արել Ալիևին չճնշել քաղաքացիական հասարակությանը

Սորոսի հիմնադրամը կոչ է արել Ալիևին չճնշել քաղաքացիական հասարակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, «Բաց հասարակություն» հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել վերջինիս դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարություն է արել Սորոսի հիմնադրամը:

Հայտարարության մեջ ընդգծվում է անհանգստությունն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող գործողությունների ինտենսիվացման, ինչպես նաև տարբեր ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված: «Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է տասնյակ քաղաքական ակտիվիստի, իրավապաշտպանի և իրավաբանի, նրանց դեմ ներկայացվել են տարատեսակ մեղադրանքներ` գումարների յուրացումից մինչև պետական դավաճանություն: Նրանցից ոմանք պատժվել են երկարատև բանտային կալանքի»,- նշվում է հայտարարության մեջ, որտեղ հիշատակվում են Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի անունները:

Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ թիրախավորվել է անգամ «Բաց հասարակություն» հիմնադրամը, ում աշխատակիցները հարցաքննվել են, համակարգչները քննվել: Հիմնադրամը հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]