Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրեցիներն Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն են կազմակերպել

Գյումրեցիներն Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն են կազմակերպել

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների տան դիմաց կրկին մարդաշատ է: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` իմանալով Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթը, բազմաթիվ գյումրեցիներ այցելում են Ավետիսյանների տուն, մասնակցում այնտեղ կազմակերպված մոմավառությանն ու աղոթում Ավետիսյանների ընտանիքի հոգու խաղաղության համար:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդ վիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]