Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը եւս դուրս է գրվել

Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից  մեկը եւս դուրս է գրվել

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից  մեկը եւս դուրս է գրվել: Կենտրոնում այս պահին շարունակում է բուժում ստանալ հունվարի 15-ի դեպքերի պատճառով վնասվածք ստացած միայն 1 ոստիկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը վերջինիս վիճակը բավարար է եւ, հավանաբար, այսօր կամ ամենաուշը վաղը նա եւս դուրս կգրվի հիվանդանոցից:

Հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր 28 քաղաքացի,նրանցից 18-ը ոստիկան: Ծանր եղել է ոստիկաններից 1-ի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նա Գյումրիից տեղափոխվել էր Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատություն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]