1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրու ռուսական ռազմաբազան ցավակցական հայտարարություն է արել

Գյումրու ռուսական ռազմաբազան ցավակցական հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Հունվարի 15-ին Գյումրիում «Ցայգ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների եթերում հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը։ «Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը ամրության բազմաթիվ փորձարկումների է ենթարկվել և՛ թուրքական պատերազմների ժամանակ, և՛ սարսափելի բնական աղետների ժամանակ, այժմ եկել է մեկ այլ փորձության ժամանակը: Նման հանցագործություն իրականացնողները ազգություն չունեն, բոլորին վստահեցնում եմ, որ այս սարսափելի հանցագործությունը կատարողները խստագույնս կպատժվեն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պալյուխովիչը:

 

Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն իրականացնում են հանցագործության համատեղ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Նա տեղեկացրել է, որ զոհվածների ընտանիքին ռազմակայանի հրամանատարության կողմից կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: «Մենք ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու աջակցությունը: Միայն միասին՝ ուս ուսի տված մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- հայտարարել է Պալյուխովիչը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]