1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական բազայի մոտ հավաքված գյումրեցիները պայմանավորվեցին մեկ օր սպասել դատախազության պատասխանին

Ռուսական բազայի մոտ հավաքված գյումրեցիները պայմանավորվեցին մեկ օր 
սպասել դատախազության պատասխանին

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիների նախաձեռնած բողոքի երթը, որը տեղափոխվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ խաղաղ ավարտ է ունցել: Ռուսական ռազմաբազայի մոտ երթի մասնակիցներին մոտեցավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով հորդորեց քաղաքացիներին միասին շարժվել դեպի մարզային դատախազության շենք: Նա նշեց, որ Պերմյակովն արդեն որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում. «Սա նշանակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունն, անկախ նրանից, թե ում մոտ է նա գտնվում»: Ասլանյանն առաջարկեց շարժվել մարզային դատախազության շենքի մոտ և քննարկել խնդիրն այնտեղ: Այնուհետև նա հեռախոսակապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ և երթի մասնակիցներին փոխանցեց գլխավոր դատախազի խոսքերը: «Այսօր երեկոյան տեղի են ունենալու խորհրդակցություններ, որոնք վաղն առավոտյան նույնպես շարունակվելու են։ Խորհրդակցությունների ավարտից կլինի հայտարարություն, թե ինչ է կատարվելու նշված քրեական գործով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխանցել է Ասլանյանը: Շիրակի մարզի դատախազը վստահեցրեց, որ Ավետիսյանների ընտանիքի հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության քրեական գործի քննությունն ընթանում է, և որ բոլոր մեղավորները պատժվելու են:

Նա առաջարկեց երկու օրից հանդիպել դատախազության մոտ, սակայն հավաքվածները չհամաձայնեցին` պահանջելով, որ Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին: Լրագրող Լևոն Բարսեղյանը հնչեցրեց հավաքվածների դիրքորոշումն առ այն, որ ցուցարարները հավաքվելու են հունվարի 15-ին, ժամը 17:00-ին՝ իրենց պահանջի պատասխանը դատախազությունից  ստանալու համար. «Սպասում ենք, որ թաղումից հետո դատախազությունը պատասխանի, որ ռազմաբազայից դուրս տեղի ունեցած հանցագործությունը պետք է դատվի Հայաստանում»,- ամփոփեց Բարսեղյանը: Այնուհետև հավաքվածները հեռացան ռուսական ռազմաբազայի մուտքի մոտից:

Գյումրիում հունվարի 14-ին անցկացվել է ինքնաբուխ ու խաղաղ ավտոերթ, որի նպատակը հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը լսելի դարձնելն էր:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]