Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ

Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ: Գյումրեցիների հոսքը Սբ Նշան եկեղեցի չի դադարում: Այն բանից հետո, երբ  հունվարի 13-ին երեկոյան  դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները տեղափոխվեցին եկեղեցի, այն, ինչ կատարվում է եկեղեցում, աննկարագրելի է: Եկեղեցու մուտքի մոտ հերթապահում են շտապ բուժօգնության բրիգադները, իսկ Աբովյան փողոցը, որտեղ գտնվում է եկեղեցին, հսկվում ՀՀ  ՃՈ կողմից:

«Բոլորս Ավետիսյան ենք: Սա մեր վիշտն ու ցավն է» խոսքերով մարդիկ շարժվում են դեպի եկեղեցի: Եկեղեցում ավելի ուշ, հունվարի 14-ին ժամը 17:00-ին կկատարվի հոգեհանգստի կարգ, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին ժամը 13:00-ին:

Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը  ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Գյումրեցիները հրաժեշտ են տալիս Ավետիսյանների ընտանիքին: Լուսանկարները` Արմենուհի Մխոյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]