Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամստերդամում թուրք հետազոտող Ուգուր Ումիթ Ունգորը դասախոսություն կկարդա Հայոց ցեղասպանության թեմայով

Ամստերդամում թուրք հետազոտող Ուգուր Ումիթ Ունգորը դասախոսություն 
կկարդա Հայոց ցեղասպանության թեմայով

ԵՐԵՎԱՆ,  14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի հունվարի 30-ին: Նախատեսվում է, որ դասախոսություն կկարդա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը` «Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին: Այդ օրը կազդարարվեն Նիդերլանդներում և այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունից: 

Միջոցառումը կազմակերպվել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» և Հայ ուսանողական «Գլաձոր» միության (ASV Gladzor) համագործակցությամբ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]