Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և կորուստներ ունեն

Ադրբեջանցիները ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և կորուստներ ունեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը իր իսկ կողմից իրականացված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստներ է կրել: Կորուստներ ունի նաև ԼՂՀ պաշտպանության բանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում,ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]