Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Հայաստանը աշխարհի վեց հնագույն պետությունների շարքում

Հայաստանը աշխարհի վեց հնագույն պետությունների շարքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Русская семерка կայքը Հայաստանը դասել է աշխարհի 6 հնագույն երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքը հակիրճ տեղեկություններ է հաղորդում հայկական բնաշխարհի ու հայկական առաջին պետական կազմավորումների մասին: 

ՏԵՂԵԿԱՆՔ. Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում (պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում): Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: 

Հայաստանից բացի Русская семерка-ն որպես մյուս հինգ հնագույն պետություններ նշում է Իրանը, Չինաստանը, Հունաստանը, Եգիպտոսը և Ճապոնիան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]