Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Մոնղոլիան սերտացնում են համագործակցությունը

Հայաստանն ու Մոնղոլիան սերտացնում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև կստորագրվի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը բխում է ՀՀ և Մոնղոլիայի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտությունից: Երկկողմ ավելի քան քսանմյա հարաբերությունների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել՝ երկու  երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Վերջին կարևոր զարգացումն է 2013թ. դեկտեմբերին Մոնղոլիայում ՀՀ դեսպանի նշանակումը ( նստավայրը` Պեկին):

Բանակցություններ են վարվում Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարի ՀՀ այցը կազմակերպելու և ՀՀ-ում Մոնղոլիայի դեսպանի նշանակման (նստավայրը` Մոսկվա) վերաբերյալ:      

Համաձայնագրի կնքումն ուղղված է ՀՀ և Մոնղոլիայի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացմանը, և կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]