Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի հերթական հայտարարությունը ցնցել է թուրքերին

Էրդողանի հերթական հայտարարությունը
 					ցնցել է թուրքերին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել թուրքերին ցնցող հերթական հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Էրդողանը հակաբեղմնավորիչ պրեպարատների օգտագործումը «պետական դավաճանություն» է անվանել:

«Սերնդաբանությունը շատ կարեւոր տնտեսական եւ հոգեւոր նշանակություն ունի», -բացատրել է Էրդողանը: Մինչ այժմ այն հարսանյաց արարողություններին, որոնց նա վկա է եղել, Էրդողանը նորապսակներին կոչ է արել գոնե երեք երեխա ունենալ:

Թուրքիայի նախագահը աղմկալից հայտարարությամբ հասարակությանը զարմացրել էր նաեւ մեկ ամիս առաջ: Նոյեմբերին նա հայտարարել էր, որ տղամարդիկ եւ կանայք հավասար չեն, իսկ կանայք չեն հասկանում մայրության կարեւորությունը:

2012 թվականին Էրդողանը փորձել էր արգելել աբորտները Թուրքիայում, բայց հետագայում հասարակական դժգոհության պատճառով հրաժարվել էր իր մտադրությունից:

Համաշխարհային բանկի տվյալներով` Թուրքիայում գումարային ծնելիության գործակիցը վերջին տարիներին ընկել է: 1990 թվականից մինչեւ 2012 թվականն այդ ցուցանիշը 3,08 տոկոսից իջել է մինչեւ 2,07 տոկոսի: Որոշ տվյալներով` Թուրքիան մուտք է գործում ծերացող հասարակություն ունեցող երկրների շարքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]