1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքական հեռուստաալիքը Ադրբեջանի նախագահին բռնապետ է անվանել

Թուրքական հեռուստաալիքը Ադրբեջանի նախագահին բռնապետ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական CNNTurk հեռուստաալիքով երեկ երեկոյան հեռարձակված «Ինչ է տեղի ունենում» ծրագրում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը բռնապետ են անվանել, ինչն Ադրբեջանում աղմուկի  պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների ժամանակ «Ենի շաֆագ» թերթի լրագրող Մուստաֆա Աքյոլը, խոսելով Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլահ Գյուլենի կրթական հասատատությունները Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ փակելու մասին, ասել է, որ ինքը դեմ է նման հասարակական անհրաժեշտություն ներկայացնող հաստատությունների փակմանը, եւ նաեւ այն բանին, որ անցյալ տարի Բաքու կատարած այցին Էրդողանը գյուլենական դպրոցները փակելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ «Ադրբեջանի բռնապետ նախագահի» հետ:

Մուստաֆա Աքյոլը Թուրքիայում հայտնի լրագրող Թահա Աքյոլի որդին է: Թահա Աքյոլը եւս հաղորդում է վարում CNNTurk-ում:

CNNTurk-ը հայտնի է Ադրբեջանի հետ կապված իր ճշմարտացի տեղեկատվությամբ: Երկու ամիս առաջ Ադրբեջանի մասին մի հաղորդման ժամանակ հեռուստաալիքն այդ երկրի քարտեզը ցուցադրել էր առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծին մոտ հայկական ուղղաթիռի` Ադրբեջանի զինուժի կողմից խոցվելու մասին լուրը հայտնելու ժամանակ եւս հեռուստաալիքը ԼՂ-ն ներկայացրել էր որպես անկախ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]