Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը Հայաստանի սահմանին նոր օդանավակայան կկառուցի

Իրանը Հայաստանի սահմանին նոր օդանավակայան կկառուցի

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) նոր օդանավակայան կկառուցի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr News լրատվական գործակալությունը, հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին:

Նրա խոսքով`  օդանավակայանը ծրագրվում է կառուցել առաջիկա երկու տարիների ընթացքում: «Արդեն ստացել ենք օդանավակայանի շինարարության արտոնագիրը, որն անհրաժեշտ է ԱՏԳ-ի ենթակառուցվածքի զարգացման համար», - ասել է նա:

Արաբբաղին նշել է, որ նոր օդանավակայանը կառուցվելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա: «Դրա շինարարության համար ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: Օդանավակայանը կկարողանա ընդունել մեծ քաղաքացիական եւ բեռնատար ինքնաթիռներ», -ասել է իրանցի պաշտոնյան:

Իրանում 9 տարի առաջ ստեղծված «Արազ» ԱՏԳ-ն զբաղեցնում է 53 հազար հա մակերեսով տարածք: ԱՏԳ-ի տարածքն իրանական Ջուլֆա քաղաքից ձգվում է դեպի Խուդաֆերին գյուղ: Ջուլֆայում ազատ տնտեսական գոտու տարածքը կազմում է 21 հազար հա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]