Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացիների լայն շերտերի համար հունվարի մեկից ԱՄՆ-ի վիզա կտրվի 10 տարի ժամկետով

ՀՀ քաղաքացիների լայն շերտերի համար հունվարի մեկից ԱՄՆ-ի վիզա կտրվի 
10 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Փոխադարձաբար, ԱՄՆ-ը ՀՀ քաղաքացիների լայն շերտերի բազմակի մուտքի վիզա կտրամադրի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության նիստում նշեց, որ ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»: Նախարարի խոսքով՝ առաջիկա հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: 

Որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` մուտքի վիզայի ռեժիմը դյուրացնելու մասին պայմանավորվածությունից, որը նախատեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատամբ տասը տարվա բազմակի մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն:

«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ամերիկայի ՄիացյալՆահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Ամերիկայի ՄիացյալՆահանգների մուտքի վիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]