Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը

Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց 
Գալուստ Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Որոշումն ընդունվեց դեկտեմբերի 5-ին բուհի խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ: Մինչ այդ խորհուրդը ղեկավարում էր ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը: Այլ թեկնածություններ չառաջադրվեցին: Կողմ քվեարկեցին կառավարման խորհրդի բոլոր անդամները, դեմ՝ միայն Անահիտ Բախշյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը վարեց խորհրդի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցեցին նաև խորհրդի անդամներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլ պաշտոնատար անձինք:

«Ուրախ եմ, որ ընտրվեցի խորհրդի նախագահ: Եթե ունենանք հզոր կրթական համակարգ, կունենանք հզոր պետություն: Ամեն ինչ հենց այստեղից պետք է բխի: Ամենամեծ պաշտոնն ինձ համար կրթական ոլորտում է: Իհարկե, լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեմ համարի այս պաշտոնը: Կրթական համակարգն իմ միջավայրն է, ես այդ միջավայրով եմ կարողացել ճանաչելի դարձնել իմ արժանիքները»,- նշեց ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահը:

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր է: 1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ