Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ


ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայում դեկտեմբերի 4-ին անցկացվել է Վալենտին Թովմասյանի «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի այս ուսումնական ձեռնարկները լույս է ընծայել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչությունը:

Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար:

Վ. Թովմասյանը համարում է, որ փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն դրանց նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել և իմաստավորվել:

Աշխատությունններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողներին, ովքեր 20-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային և հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը:

Հեղինակն իր գիտական հետազոտությունները դիտարկել է համամարդկային երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումների, համաշխարհային առաջավոր փորձի համատեքստում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ