Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում տագնապած են Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ դաշինքով, իսլամիստական հոսանքներով

Ադրբեջանում տագնապած են Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ դաշինքով, 
իսլամիստական հոսանքներով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական մամուլը հակասական է գնահատել Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկ դաշինքը։ «Ադրբեջանում անհանգստանում են, որ Սև ծովի հատակով դեպի Թուրքիա նոր գազատարի կառուցումը, կարող է խաթարել Թուրքիայի տարածքով ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից դեպի Եվրոպա Տրանսանատոլիական գազամուղի կառուցման ծրագիրը, քանի որ ադրբեջանական կողմը չի կարող մրցակցել ներդրումների այն ծավալների հետ, որը Ռուսաստանը պլանավորում է կատարել Թուրքիայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Փորձագետը նշեց, որ Ալիևյան վարչակարգի համար, բացի վերը նշված անհանգստացնող փաստի, լուրջ մտահոգությունների առիթ են երկրում արմատավորվող ծայրահեղ իսլամիստական հոսանքները։ ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողանում է հաջող լոբբինգ իրականացնել Ադրբեջանում և տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ-ի հետևորդները Ադրբեջանում 40 հազարից ավելի են և նրանց շարքերն օր օրի համալրվում են»,-ասաց Սարգիս Ասատրյանը և հավելեց, որ մի քանի ամիս առաջ Թուրքիայի տարածքով Սիրիայի սահմանը փորձում էր հատել 40 ադրբեջանական ընտանիք։

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե արդյոք ծայրահեղ իսլամիստները կարող են իրականացնել հեղաշրջում Ադրբեջանում և տապալել Իլհամ Ալիևին, բանախոսը ասաց. «Ադրբեջանի իշխանությունները դեռևս կարողանում են վերահսկել իրավիճակը, սակայն եթե նրանց զգոնությունը թուլանա և իրավիճակը դառնա անվերահսկելի, ապա բացառված չէ, որ ծայրահեղ իսլամիստները գան իշխանության, ինչը կարող է կազմաքանդել երկիրը»,-ընդգծեց նա և հավելեց, որ իսլամիստական հոսանքները հատկապես տարածված են Ադրբեջանի հյուսիսային մասերում՝ լեզգիներով և սունիներով բնակեցված հատվածներում։

 2014թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացրած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հաշվի առնելով Թուրքիայի պահանջարկը՝ իրենք պատրաստ են ոչ միայն ընդլայնել «Երկնագույն հոսք»­ը, այլ նաև ես մեկ գազատար խողովակաշարի համակարգ կառուցել Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա նաև նպատակահարմար գտնելու դեպքում՝ Հունաստանի հետ Թուրքիայի սահմանին նոր գազային պահեստարան կառուցել հարավային Եվրոպայի սպառողների համար։ 

 Ավելի ուշ՝ «Գազպրոմ»­ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը ճշտել է, որ խոսքը տարեկան 63 մլրդ խմ ծավալով գազատարի շինարարության մասին է, որի վերաբերյալ երկուշաբթի Անկարայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել իր ղեկավարած ընկերության եւ թուրքական նավթագազային «Բոթաշ» ընկերության միջեւ: Միլլերը նշել է նաև, որ նոր գազատարի միջոցով տարեկան 14 մլրդ խմ գազ է մատակարարվելու անմիջապես Թուրքիայի կարիքների համար, իսկ մնացածը` Թուրքիայի եւ Հունաստանի սահման:

Ծայրահեղ իսլամիստական հոսանքները շատ երկրներում իրենց խորը արմատներն են ձգել և նորանոր մարդկանց են ներգրավում իրենց շարքերը և ադրբեջանական մամուլը պարբերաբար ահազանգում է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, ինչը մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]