Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Հայաստանը ԵՏՄ-ում արտոնություն կստանա ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի առումով

Հայաստանը ԵՏՄ-ում արտոնություն կստանա ավտոմեքենաների ներմուծման 
մաքսատուրքերի առումով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո այլ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի առումով Հայաստանը 5 տարի արտոնյալ պայմաններ կստանա: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին: «Այսինքն, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո 5 տարի ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքների գործող դրույքաչափերը կպահպանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե երրորդ երկրներից ներմուծված մեքենաներն ինչ եղանակով կարող են իրացվել միասնական տնտեսական տարածքում՝ Կարայանն ընդգծեց, որ բոլոր այն մեքենաները, որոնք Հայաստան են ներմուծվել 2014թ. հոկտեմբերի 10-ից առաջ, համարվում են միասնական տնտեսական տարածքի ապրանք և ազատ կարող են տեղաշարժվել:

Բոլոր այն մեքենաները, որոնք Հայաստան են ներմուծվել հոկտեմբերի 10-ից հետո, չեն հանդիսանում միասնական տնտեսական տարածքի մեքենա և հարկ կլինի վճարել այն տարբերությունը, որը կլինի Հայաստանում գործող և ԵՏՄ մաքսատուրքերի միջև:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ