1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Armenian wine-ը կարտադրի նաեւ շամպայն

Armenian wine-ը կարտադրի նաեւ շամպայն

ԱՇՏԱՐԱԿ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenia wine» գինու գործարանն ընդլայնում է իր գործունեությունն ու շուտով սպառողին կներկայացնի նաեւ հայկական շամպայնի երկու տեսակ: Գործարանի արտադրության ղեկավար Մատիո Բեսոնեն հավաստիացնում է, որ իրենց շամպայնը կառանձնանա իր նուրբ համով եւ թարմ բույրերով: «Արտադրության հիմքում է բնական հումքը, եւ մեր շամպայնը կարտադրվի այն նույն տեխնոլոգիայով, ինչպես Ֆրանսիայում: Նուրբ եւ թարմ շամպայնը կունենա նոր բույրեր, լավ թթվայնություն, փոքր եւ նուրբ պղպջակներ»,- ասում է Բեսոնան` հավելելով, որ իրենց շամպայնը համային որակներով չի զիջի ֆրանսիականին եւ իտալականին: Armenian wine-ի շամպայնի առաջին շշալցման պատիվն ընձեռված էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 29-ին Armenia wine գինու գործարան այցելության ժամանակ  Նախագահը նաեւ շրջել է նորակառույց մառանի սրահներով, եղել կոնյակի վինիֆիկացիայի նորակառույց արտադրամասում: Նախագահի մասնակցությամբ գործարանում մեկնարկել է շշալցման 2-րդ հոսքագծի աշխատանքը:

Նոր շամպայնը հայ սպառողը հնարավորություն կունենա վայելելւ 10 օր անց: «Արմենիա» հայկական շամպայնը պատրաստված է «Շառմա» մեթոդով, որն աշխարհում շամպայն-գինիների պատարստման ամենահայտնի եւ ընդունված մեթոդներից է:

«Արմենիա» հայկական շամպայնի հեղինակները ֆրանսիացի եւ իտալացի գինեգործներնմ են, ովքեր հայկական  «Կանգուն» խաղողի ավանդական տեսակից առաջին անգամ պատրաստել են նման տեսակի խմիչք: «Արմենիա» հայկական շամպայնը առաջիկա ամսում կներկայացնի իր արտադրանքը Հայաստանում եւ Ռուսաստանում: Առաջին տարում կարտադրվի 100.000 շիշ: Նախատեսվում է արտադրանքի ծավալը հասցնել մինչեւ մեկ միլիոն շշի:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]