1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 
ներկայացուցչական ցանկում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մշակույթի և Արտաքին գործերի նախարարություններից, 2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։

Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:

«Հայկական ավանդական հացը` լավաշը, հայկական խոհանոցի անբաժանելի մասն է: Դրա պատրաստումը պահանջում է մեծ ջանքեր, համապատասխան գործողոթյուններ ու հատուկ հմտություններ, ամրապնդում է ընտանեկան կապերը, համայնքային և սոցիալական հարաբերությունները: Լավաշ պատրաստելու համար կանայք հավաքվում են միասին, տղամարդիկ ևս մասնակցում են այդ գործընթացին` ստեղծելով պայմաններ ու գործիքներ լավաշը պատրաստելու համար: Լավաշով սովորաբար փաթաթում են տեղական տիպի պանիրը, բանջարեղենն ու միսը: Ըստ ավանդության` լավաշը հարսանիքի ժամանակ գցում են նորապսակների ուսերին, որպեսզի նրանք բարեկեցիկ ապրեն»,- գրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ: 

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։

«Լավաշ ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտին կարելի է ծանոթանալ այս հղումով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]