Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հատուկ գործողության ընթացքում հակառակորդի կազմակերպած ծուղակն ամբողջովին ոչնչացվել է. Սեյրան Օհանյան

Հատուկ գործողության ընթացքում հակառակորդի կազմակերպած ծուղակն 
ամբողջովին 
ոչնչացվել է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի ոտնահարմամբ ուղղաթիռի և խոցումը, և դրանից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը ստիպել է Պաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դին և մասունքները հատուկ գործողության միջոցով հետ վերադարձնելուն:

«Մեր զինված ուժերը ոչ միայն ուսումնավարժական պարամունքների, այլև իրական մարտական դրության մեջ կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել: Խոսելով հրամանատարի հետ` մենք իմացանք, որ զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսի մասունքները, նաև հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար ուղղաթիռի կարևոր մասերից մի քանիսը: Այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակն ամբողջովին ոչնչացվել է Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` սփոփանքի խոսքերի հետ միասին, որոնք ուղղված պետք է լինեն զոհված օդաչուների հարազատներին, նաև մենք պետք է հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով են կատարել:

Անդրադառնալով պատժիչ գործողությունների մասին հարցին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ համապատասխան սադրանքների դեպքում միշտ լինելու են նման քայլեր: «Ես նախկինում ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ նվազագույնը համաչափ պատժիչ գործողություն լինելու է: Առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, բայց դրանք ուղղված են լինելու միայն այն մարդկանց, ովքեր փորձելու ենք խախտել հրադադարը: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություններ կազմակերպել, պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավելի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»,- նշեց Սեյրան Օհանյանը: 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականությանիսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդիկողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխողխնդիրներ լուծելու հատուկ նշանակությանգործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքումդեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները ևուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]