Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտ և Վալանս քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր կստորագրվի

Ստեփանակերտ և Վալանս  քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր 
կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս  քաղաքի և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կստորագրվի Բարեկամության հռչակագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին  Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար` նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին` Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]