Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի Գեղարքունիքի մարզդպրոցներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի Գեղարքունիքի մարզդպրոցներին

ԳԱՎԱՌ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում աշխատանքային այցն ավարտելուց հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իրեն ուղեկցող պաշտոնական անձանց հետ եղավ Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքների մարզադպրոցներում եւ «Սեւան կամավոր մարզական ընկերության» Լիճքի մասնաճյուղում, հանդիպեց մարզադպրոցների տնօրենների եւ մարզիչների հետ, ծանոթացավ մարզադպրոցների եւ մարզամշակութային տների շենքային ու գույքային պայմաններին, առկա հիմնախնդիրներին եւ ձեռքբերումներին:

Այցի արդյունքներն ամփոփվեցին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, սպորտի ոլորտի պատասխանատուները, մարզադպրոցների տնօրենները եւ մարզիչները: Նախարար Գաբրիել Ղազարյանը շեշտեց, որ բազմաթիվ հիմնախնդիրների մեջ նախարարությունն առաջնահերթ կարող է լուծում տալ երկուսին` մարզադպրոցները համապատասխան մարզագույքով համալրելուն եւ մարզիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը: Մնացած խնդիրները կարող են լուծվել քայլ առ քայլ` նախարարություն-մարզպետարան-համայնքներ համագործակցության արդյունքում:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հույս հայտնեց, որ համագործակցված աշխատանքից Գեղարքունիքի մարզական աշխարհը շատ բանով կարող է շահել` բազմապատկելով մինչ այժմ եղած մարզական հաջողությունները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]