1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանախոս երկրների տասնյակ հեղինակներ հոդվածներ կգրեն Հայոց ցեղասպանության մասին

Իսպանախոս երկրների տասնյակ հեղինակներ հոդվածներ կգրեն Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՐՄԵՆՊՐԵՍ, ԵՐԵՎԱՆ: Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իսպանական «Վեգա Մեդիա Պրես» լրատվամիջոցի հայկական բաժինը կներկայացնի իսպանախոս երկրների մի քանի տասնյակ հեղինակների ստեղծագործություններ, հոդվածներ Մեծ եղեռնի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Արթուր Ղուկասյանը շեշտում է, որ հոդվածաշարը շատ լավ առիթ է, որպեսզի օտարերկրացիները խոսեն Հայոց ցեղասպանության եւ նրա միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին: «Այս հոդվածների շնորհիվ ոչ միայն Իսպանիայում, այլեւ իսպանախոս երկրներում կքննարկվի հարցը, կներկայացվի հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը, և այդ երկրների հասարակությունները տեղեկացված կլինեն մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- ասաց Արթուր Ղուկասյանը` հավելելով, որ հոդվածաշարը կշարունակվի լույս տեսնել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը:

Իսպանիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Նիկարագուայի, Դոմինիկյան Հանրապետության, Չիլիի եւ էլի մի շարք երկրների մի քանի տասնյակ հեղինակներ արդեն հոդվածներ են գրել Հայոց ցեղասպանության մասին:

Ուրուգվայցի գիտնական Գոնսալո Պերերան «Ես նույնպես հայ եմ» հոդվածաշարում խոսում է Հայոց ցեղասպանության եւ թուրքերի վերջին զոհի Հրանտ Դինքի մասին: «Արդարություն» անվանումը կրող պատմվածքով արգենտինացի գրող Լուսիանո Անդրես Վալենսիան պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին: Մեքսիկացի պատմաբան Ժան Մեյերը «Մահվան եզրին» վերլուծական հոդվածում ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների վկայությունները: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին բաց նամակով է դիմել Մեծ Եղեռնին նվիրված եռագրության հեղինակ, իսպանացի գրող Գոնսալո Գուարչը: «Հոդվածաշարում առաջին անգամ խնդրի շուրջ իր կարծիքն է արտահայտել բոլիվիացի մտավորականը: Վիկտոր Ուգո Արեվալո Խորդանն «Իմ արմատներից մինչ համայն հայությունը» հոդվածում անդրադարձ է կատարել նախ սեփական ժողովրդի ցավին, այնուհետեւ ներկայացրել հայ ժողովրդի ցավը»,- ասում է Արթուր Ղուկասյանը:

«Վեգա Մեդիա Պրես»-ի հայկական բաժնի ղեկավարի փոխանցմամբ, նախատեսվում է առաջիկայում հոդվածաշարը ներկայացնել նաեւ գրքի տեսքով: «Արձագանքները շատ են, դրական եւ ոգեւորիչ: Օրական մի քանի տասնյակ նամակ եմ ստանում: Այդ նամակների հեղինակները ոչ միայն հայեր են, այլեւ այլ  ժողովուրդների ներկայացուցիչներ: Սա շատ կարեւոր է նաեւ իսպանական հասարակության համար, քանի որ Իսպանիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Արթուր Ղուկասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]