Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական առաջին արձագանքները վկայում են ուղղաթիռի խոցման նախապատրաստված լինելու մասին

Ադրբեջանական առաջին արձագանքները վկայում են ուղղաթիռի խոցման 
նախապատրաստված լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ արցախյան անզեն ուղղաթիռի խոցումը նախապատրաստված է եղել ադրբեջանական բարձրաստիճան հրամանատարության կողմից:

Այս մասին փորձագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այստեղ զգացվում էր, որ պատրաստված էին: Սա այնքան արտառոց դեպք է, որ եթե դու անգամ գեներալ ես, չի նշանակում, որ անմիջապես պետք է ուղղաթիռի խոցելու համար հպարտանաս: Տեղեկատվությունը պետք է գնա ադրբեջանական վերնախավի մոտ, քննարկվի, հետո նոր փաստը բացահայտվի: Բայց հենց դեպքը եղավ, նրանք անմիջապես լրատվամիջոցներով հայտարարեցին դրա մասին: Դա ցույց  է տալիս, որ խոցումն, ամենայն հավանականությամբ, նախապատարստված է եղել բարձրաստիճան օղակների կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դեպքի մասին իրազեկմանը` փորձագետը նշեց, որ հայկական լրատվամիջոցների և պաշտոնական կառույցների համատեղ աշխատանքը փոխեց սկզբնական իրադրությունը, երբ հայկական կողմը թույլ դիրքերում էր: «Մենք գործ ունեինք մի իրավիճակի հետ, երբ անմիջական աղբյուր չկար` բացի պաշտոնական հայտարարություններից: Այդ իմաստով` մենք որոշակի պրոբլեմ ունեինք առաջին ժամերին, երբ փաստացի առաջին լուրերը գնացին ադրբեջանցիներից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Սրա արդյունքում էլ արտասահմանյան լրահոսի անդրադարձը ներառում էր ադրբեջանական  կարծիքն ու մեկնաբանությունները, քանի որ երկրորդ կարծիք չունեին: «Մեխանիկորեն մենք առաջին ժամերին շատ թույլ դիրքրում էինք: Հետագայում իրավիճակը փոխվեց այն առումով, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները դադարեցին տեղեկատվություն տարածելը, իսկ այստեղի լրատվամիջոցների ու պաշտոնական  կառույցների միասնական աշխատանքը միանշանակ արագ փոխեցին իրավիճակը»,- փաստեց Սամվել Մարտիրոսյանը:

Այս առումով` մասնագետը նմանություններ է տեսնում օգոստոսյան դեպքերի և ուղղաթիռի խոցման միջև: «Մեր լրատվամիջոցները, նաև հասարակ  մարդիկ սովորել են սթրեսային վիճակում աշխատել: Նույն «Ֆեյսբուք»-ում մարդիկ ավելի գրագետ են` չնայած որ ադրբեջանցիներն այս անգամ էլ փորձեցին գրոհել սոցիալական ցանցերը, բայց խուճապ մեզ մոտ չսկսվեց»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատել են, որ նախնական տվյալներով կա երեք զոհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]