Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը

Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 11-ին Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության դահլիճում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: 

Ցուցահանդեսում ներկայացված է 50 վահանակ՝ հայկական 150 հուշարձանների լուսանկարներով: 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ: 

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]