Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրման 99-ամյակը

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրման 99-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպսիսկոպոս Հակոբյանը մատուցել է սուրբ պատարագ: Այդ առիթով Ռումինիայի մայրաքաղաք էին ժամանել բազմաթիվ ուխտավորներ Ռումինիայի տարբեր հայաշատ քաղաքներից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուրբ պատարագին ներկա են եղել ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև հյուպատոս Արսեն Միքայելյանը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի դրոշների օրհնության կարգը, ինչպես նաև դպրական տվչության արարողություն, որից հետո հանդիսապետությամբ Տ. Տաթև եպսիսկոպոս Հակոբյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել Ռումինիայի Հայոց Թեմի բոլոր առաջնորդների և վերոնշյալ եկեղեցու բարերարների հոգու հանգստության համար:

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին Ռումինիայի մայրաքաղաքի զարդերից է: Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը: Եկեղեցին անվանվել է Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով:

Այդ ժամանակ հայ գաղութի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար տրամադրեց եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910թ. մարտին, մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին: Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում: Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911թ., եկեղեցու կառուցման համար հավաքվում  է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունն ավարտվում է 1914թ: Եկեղեցական խորհուրդը որոշում է, որ եկեղեցու օծումը պետք է կատարվի 1915թ. սեպտեմբեր 8-ին` ձեռամբ Տ. Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանի, ով  այդ ժամանակ բուլղարահայերի հոգևոր առաջնորդն էր:

Եկեղեցին այսօր գտնվում է բարվոք վիճակում և զարդարում է Ռումինիայի մայրաքաղաքի սիրտը: Եկեղեցին կառուցվել է Strada Armenasca (թարգմ.` Հայկական փողոց) և Strada Carol I (թaրգմ.` Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում: Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը: 2015 թ. Ռումինիայի Հայոց թեմը մեծ շուքով նշելու է եկեղեցու 100-ամյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]