Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը 3-4 տարի անց աշխարհին կարող է ներկայանալ որպես ոսկերչության երկիր

Հայաստանը 3-4 տարի անց աշխարհին կարող է ներկայանալ որպես ոսկերչության երկիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես Շվեյցարիան հայտնի է իր արտադրած ժամացույցներով, այնպես էլ Հայաստանը հնարավորություն ունի ճանաչվելու որպես ոսկերչության երկիր: Նման համոզմունք հայտնեց Հայ ոսկերիչներ համաշխարհային միության քարտուղար Հովել Շնորհոգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ֆրանսիական Moog և շվեյցարական Tellus ընկերությունների սեփականատերը նկատում է, որ Հայաստանում ազատ տնտեսական գոտու և ընդհանրապես ոսկերչության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ է հավաքական աշխատանք, և 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կդառնա ոսկերչական երկիր:

«Մենք բախտավոր ենք պարոն Գևորգյանի պես նախագահ ունենալ (Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ (AJA) Գագիկ Գեւորգյան-հեղ.), ով մեծ ներդրում է կատարել այս ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում: Հրաշք շենք է ստացվել, որը իր նմանը չունի Երևանում: Այս շենքի մուտքի աջ կողմում մի հին գրություն կա. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս գործի հաջողության համար մեզ անհրաժեշտ է հավաքական ուժը: Հայաստանում և արտերկրում մենք ունենք հզոր ուժեր, ովքեր պետք է մեկ սեղանի շուրջ հավաքվեն և Երևանում անգործ մարդ չի մնա», - ընդգծեց Հովել Շնորհոգյանը:

Հայ ոսկերիչներ համաշխարհային միության քարտուղարը նաև նշեց, որ գոյություն ունեն փոքր խոչընդոտներ` ապրանքներ ներմուծելու և արտադրելու հարցում: Նա հույս հայտնեց, որ պետությունը ոսկերիչներին նեցուկ կկանգնի և դյուրացնի այս հարցերը:

Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի տնտեսությանը, որտեղ Հովել Շնորհոգյանը կներկայացնի Հայաստանում ոսկերչության բնագավառում արտադրության մակարդակն ու ցուցանիշերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]