Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի նախարարությունը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը

Էկոնոմիկայի նախարարությունը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» 
նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչությունը ևս միացել է համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Հայերեն Վիքիպեդիա» ֆեյսբուքյան խմբում գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Տերտերյանը:

Գրառմանը կից ներկայացված է նաև ավելացված հոդվածի հղումը, ըստ որի` այն վերաբերում է Հայաստանի ներդրումային միջավայրին: Հոդվածում անդրադարձ կա  միջազգային վարկանիշերում Հայաստանի դիրքին, օտարերկրյա ներդրոնղների պաշտպանությանը, արտահանման հնարավորություններին, արտոնությունների համակարգին: Ներկայացված է նաև տեղեկատվություն Հայաստանի ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ, ազատ տնտեսական գոտու կամզակերպիչ ու շահագործող դառնալու ընթացակարգերի մասին, ինչպես նաև գործարարների աջակցության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]