Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դրամ/դոլար տարեկան միջին փոխարժեքը` 20 տարվա կտրվածքով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

Դրամ/դոլար տարեկան միջին փոխարժեքը` 20 տարվա կտրվածքով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 20 տարվա կտրվածքով դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 2008 թվականին` 305.97:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1994 թվականից 2003 թվականն ընկած տարիներին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքն անընդմեջ աճել է, իսկ 2004-2008 թվականներին գրանցվել է դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի անկում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008-2013 թվականների ընթացքում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքը գրանցել է աճի միտում: 2013 թվականին ՀՀ դրամի նկատմամբ դոլարի միջին տարեկան փոխարժեքը կազմել է  409.63: 1994-2013 թվականների ընթացքում Հայաստանում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքն աճել է 1,46 անգամ:

Հայաստանում դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ 1993-1995թթ. տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվել են 2005 թվականին, իսկ  50, 100 և 500-դրամանոց թղթադրամները դուրս են եկել շրջանառությունից և փոխարինվել մետաղադրամներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]