Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աննախադեպ թվով աշակերտներ կմասնակցեն «Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթին

Աննախադեպ թվով աշակերտներ կմասնակցեն  «Մեղու. հայերեն բոլորի համար» 
մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայրենի լեզվի ամրապնդման և դպրոցներում լեզվամտածողության բարձրացման համար կանցկացվի «Մեղու. հայերեն բոլորի համար» դպրոցական մրցույթը: Թեև մրցույթն անցկացվում է առաջին անգամ, սակայն  դրան մասնակցում են աննախադեպ թվով` ավելի քան 44 հազար աշակերտ Հայաստանից և Արցախից:

 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ «Մեղու»-ն հիմնված է  լեզվամտածողության և գիտելիքի կիրառման հմտությունների վրա: «Միջազգային ցանկացած ստուգատես շատ քիչ է ստուգում գիտելիքը, այն ստուգում է գիտելիքի կիրառման հմտությունները: Միջազգային կրթական ոլորտը փոխել է իր առաջնահերթությունները, և այս մրցույթը հիմնված է նոր առաջնահերթությունների վրա: Այս տարին աննախադեպ էր մեր պատմության մեջ, քանի որ մեր աշակերտները նվաճեցին 19 ոսկե մեդալ միջազգային օլիմպիադաներում: Մեզ համար առավել կարևոր է այն, որ օլիմպիական շարժումները թույլ են տալիս ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավել գիտելիքի շուրջ և գիտելիքակենտրոն հասարակություն ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աշոտյանը:  

«Մեղու» մրցույթը Հայաստանում  անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով`  մրցույթի անկցացման գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, և երկար աշխատանքներից հետո այն կանցկացվի հոկտեմբերի 30-ին: «Մեկ տարի պատրաստվելուց հետո մենք պատրաստ ենք անցկացնել այս մրցույթը: Փորձել ենք այն կազմակերպել ռուսական «Արջուկ»-ի նմանությամբ: Ակնկալում էիք, որ այս տարի մրցույթին կմասնակցի շուրջ 15 հազար երեխա, սակայն  միցույթի համար արդեն իսկ դիմել են ավելի քան 44 հազար երեխա, որը գերազանցում է նույնիսկ «Կենգուրու»-ի հաջողությունը: Այս մցույթը տարբերվելու է նրանով, որ խթանելու է դպրոցականների լեզվամտածողությունը: Նրանց պետք չէ ինչ-որ բաներ անգիր անել, քանի որ առաջնահերթ է լինելու ստեղծարարությունը»,- ասաց տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

«Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթին մասնակցելու համար գրանցվել են 3-12-րդ դասարանի ավելի քան 44 500 աշակերտ` Հայաստանի և Արցախի 961 դպրոցից: Այն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]