Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի
 			    վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքահայ լրագրող Էթյեն Մահչուփյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: 

Նշվում է, որ Դավութօղլուն եւ Մահչուփյանը ծանոթ են շատ վաղուց: Նրանք հաճախ հանդիպել են  դեռեւս այն ժամանակ, երբ Դավութօղլուն գլխավորում էր Թուրքիայի արտաքին գերատեսչությունը: Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Մահչուփյանին իր գլխավոր խորհրդական է նշանակել նրա «մտավորական ինքնության» համար:

Էթյեն Մահչուփյանն այդ առնչությամբ հայտնել է, որ պաշտպանելու է Դավութօղլուին «ժողովրդավարության», «պետություն-հասարակություն», ինչպես նաեւ «փոքրամասնությունների» գծով գործերում, որով զբաղվում է:

Թուրքական կայքը նշում է, որ Էթյեն Մահչությանը Թուրքիայի Նախագահի եւ վարչապետի խորհրդականների մեջ առաջին «ոչ մահմեդական խորհրդականն է»:

Էթյեն Մահչուփյանը 1972 թվականին ավարտել է Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի քիմիական ճարտարագիտության ֆակուլտետը, այնուհետեւ` Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Նա աշխատել է թուրքական «Ռադիկալ» եւ Ստամբուլի «Ակոս» թերթերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]