Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գրոզնի Ավիան» չվերթներ կիրականացնի «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղով

 «Գրոզնի Ավիան» չվերթներ կիրականացնի «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը պլանավորում Է նոյեմբերի 16-ից չվերթներ իրականացնել «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ղրիմի Հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:

Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղեգիծը, որը կբացվի Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ի տարբերություն Սիմֆերոպոլից Ստամբուլ չարտերային չվերթների, որոնք սկսվել են հուլիսին, «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղու տոմսը կարելի Է գնել տոմսերի ամրագրման ցանկացած համակարգում:

Ցուրկինը նշել Է, որ նոր երթուղով տոմսերի վաճառքն սկսվել Է հոկտեմբերի 23-ին: Նախարարի տվյալներով՝ ինքնաթիռները թռիչքներ կկատարեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Սիմֆերոպոլից թռիչքը նշանակված Է տեղական ժամանակով (համընկնում Է Մոսկվայի ժամանակին) ժամը 09:00-ին: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 45 րոպե Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]